Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Չախալյանի փաստաբանների հայտարարությունը

Ապրիլ 28,2009 00:00

«Միասնական Ջավախք» ժողովրդական շարժման առաջնորդ Վահագն Չախալյանի փաստաբաններ Ստեփան Ոսկանյանը, Պատրիկ Արապյանն ու Զուրաբ Ռոստիաշվիլին շաբաթ օրը հանդես են եկել համատեղ հայտարարությամբ: Ըստ այդ հայտարարության, ապրիլի 16–ին, ժամը 13-ի սահմաններում, ջավախահայ քաղաքական ակտիվիստ Վահագն Չախալյանը, որը ներկայումս պահվում է Թբիլիսիի թիվ 8 բանտում, դուրս է տարվել բանտախցից եւ բանտի աշխատակիցների կողմից ենթարկվել դաժան ծեծի:

«Այս նողկալի փաստը վրացական իշխանությունների յուրօրինակ պատասխանն է Չախալյանների գործով վերջերս ընդունված անարդար դատավճռի հետեւանքով հասարակական դժգոհության լայն ալիքին եւ, մասնավորապես, ի պաշտպանություն Վահագն Չախալյանի՝ Փարիզում Վրաստանի դեսպանատան առջեւ տեղի ունեցած բողոքի ցույցին:

Մենք խստիվ դատապարտում ենք մեր պաշտպանյալի նկատմամբ գործված այս զազրելի արարքը եւ կոչ անում Վրաստանի մարդու իրավունքների պաշտպանին, ինչպես նաեւ բանտարկյալների իրավունքներով զբաղվող համապատասխան միջազգային ատյաններին՝ արձագանքել տվյալ փաստին եւ համապատասխան միջոցներ ձեռնարկել Վահագն Չախալյանի նկատմամբ նման գործողությունները հետագայում բացառելու ուղղությամբ»,- ասված է հայտարարության մեջ:

Փաստաբանները դիմել են «Միջազգային Կարմիր խաչ» ընկերությանը՝ անհապաղ բանտում այցելել Վահագն Չախալյանին՝ նրա առողջական վիճակը ստուգելու նպատակով:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել