Հայաստան ներմուծվող եւ հայկական շուկայում առավել տարածում գտած ռուսական արտադրության բենզինը իր որակական հատկանիշներով աշխարհի 100 երկրների մեջ զբաղեցնում է 84-րդ տեղը: Ըստ tert.am-ի, այս տվյալները հրապարակել է Վառելիքի որակի ստուգման միջազգային կենտրոնը: Աղբյուրի փոխանցմամբ, կազմակերպության հրապարակած վարկանիշային աղյուսակում առաջին տեղն է զբաղեցել Գերմանիան, երկրորդը՝ Ճապոնիան: ԱՄՆ-ը հայտնվել է 34-րդ հորիզոնականում: