Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Գործազուրկներն ավելացել են

Ապրիլ 28,2009 00:00

Համաձայն «Զբաղվածության պետական ծառայության», Հայաստանի աշխատունակ բնակչության ավելի քան 58%-ը գործազուրկ է: Գործազրկության ցուցանիշը բարձր է հատկապես հանրապետության մարզերում: Մասնավորապես, Սյունիքի մարզում այն կազմում է 12,8%, Շիրակում՝ 12,7%, Լոռիում՝ 10,8%, Տավուշում՝ 8,5% եւ Կոտայքի մարզում՝ 7,4%: Ծառայության պետի տեղակալ Արտակ Սիմոնյանի խոսքերով, աշխատանք փնտրողների 20,7%-ը երիտասարդներ են, որոնց թիվն այսօր կազմում է շուրջ 20 500 մարդ: Ըստ Ա. Սիմոնյանի, իրենց կողմից առաջարկվող աշխատանքները տարբեր են, սակայն հիմնականում առաջարկվում է բանվորական աշխատանք: Պարոն Սիմոնյանի տեղեկացմամբ, ապրիլի 1-ի դրությամբ, աշխատանք փնտրողների թիվը հասել է 99 հազարի. «Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ՝ այդ թիվը աճել է 11,1%-ով: Եթե 2008-ի սկզբին եղել է 89 100 մարդ, ապա 2009-ի սկզբին նրանց թիվն աճել է 9,8%-ով»: Ա. Սիմոնյանի խոսքով. «Երեւանի քաղաքապետի եւ մարզպետների կողմից մշակվել է շուրջ 107 ծրագիր, որոնց արդյունքում 1571 աշխատանք փնտրողներ այսօր ապահովված են ժամանակավոր աշխատանքով»: Մեզ հետ զրույցում Ա. Սիմոնյանն ասաց նաեւ, որ, ապրիլի 1-ի դրությամբ, 17 944 գործազուրկ ստանում է նպաստ, այս ցուցանիշը նախորդ ամսվա համեմատությամբ՝ ավելացել է 1108-ով:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել