Լրահոս
Օրվա լրահոսը

ՅՈԹ ՊԱՏՃԱՌ` ՀՕԳՈՒՏ ԲԱՆՏԻ

Ապրիլ 25,2009 00:00

1. Բանտում (օրենքի համաձայն) յուրաքանչյուր բանտարկյալի տրամադրվում է 6 քմ տարածք։

– Աշխատանքի վայրում ձեր աթոռը՝ սեղանով եւ ազատ տարածքով հանդերձ, զբաղեցնում է ընդամենը 1 քմ (կամ՝ ավելի քիչ)։

2. Բանտում ձեզ անվճար կերակրում են՝ օրական 3 անգամ։

– Աշխատանքում դուք ունեք միայն մեկ անգամ ճաշելու իրավունք, այն էլ՝ վճարովի։

3. Բանտում օրինակելի վարքի համար կրճատվում է ձեր դատվածության ժամկետը։

– Աշխատանքի վայրում օրինակելի վարք ցուցաբերելու դիմաց ավելացնում են ձեր աշխատանքի ծավալը։

4. Բանտում ձեզ ուղեկցում է պահակային ծառայողը՝ ձեր դեմ բացելով եւ հետեւից փակելով դռները։

– Աշխատավայրում դուք ինքներդ են քարշ գալիս բանալիների խրձով կամ «մագնիսական քարտով»։

5. Բանտում կարող եք ազատորեն խաղաթուղթ խաղալ եւ անեկդոտներ պատմել։

– Աշխատանքի վայրում դրա համար պարտադիր կպատժվեք՝ «կարմիր քարտ» կստանաք։

6. Բանտում ձեզ կարող են այցելել հարազատներն ու ընկերները։

– Իսկ աշխատավայրում դա չի կարող պատահել՝ գրողը տանի նրանց։

7. Բանտում կան մի խումբ այլասերվածներ եւ սադիստներ։

– Աշխատավայրում նրանց անվանում են մենեջերներ։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել