Բացահայտում՝ ավտոսիրողների մասին
Ավտոսիրողների ուշադրությանն ենք ներկայացնում թեստ, որի հարցերին պատասխանելով՝ կպարզեք, թե դուք ինչպե՞ս եք ձեզ զգում մեքենայի ղեկին եւ ո՞ր տիպի վարորդների խմբին են պատկանում։
Եթե դուք.
– ընդհատում եք ձեր զրուցակցին,
– անընդհատ շտապում եք՝ ձգտելով տեղավորվել ձեզ համար նախատեսված (կամ՝ հատկացված) ժամկետի մեջ,
– փորձում եք միաժամանակ կատարել մի քանի աշխատանք,
– պարտադիր բուռն մասնակցություն եք ունենում քննարկումներին (անկախ քննարկման թեմայից), ապա դասվում եք «ա» կարգի վարորդների խմբի, ասել է թե՝ դուք չափազանց վտանգավոր եք ավտոմեքենա վարելիս։
Իսկ եթե դուք.
– անհանգստանում եք եւ չեք վտանգում ձեր հեղինակությունը,
– երբեւէ կոշտ դիրքորոշում եւ դիմադրություն չեք ցուցաբերում,
– ոչ մի պարագայում չեք շտապում, ապա դուք «բ» կարգի վարորդների խմբին եք պատկանում, որոնք ավելի զուսպ եւ զգուշավոր են ավտոմեքենայի ղեկին, սակայն վտանգ եք ներկայացնում, քանզի ձեր մեքենա վարելու վարպետությունը ցածր մակարդակի վրա է։
Լավագույն վարորդներ են համարվում նրանք, ովքեր «ա» եւ «բ» խմբերի միջակայքում են, կարճ ասած՝ այս երկուսի «ոսկե միջինն» են…