Հայաստանի թենիսի ֆեդերացիայի մամուլի քարտուղար Արեւիկ Ուդումյանը երեկ տեղեկացրեց, որ ապրիլի 19-ից Մալթայում գտնվող մեր հանրապետության աղջիկների հավաքականը «Fed Cup»-ի եվրո-աֆրիկյան 3-րդ գոտու խաղարկության շրջանակներում անցկացրել է երեք հանդիպում ու բոլորում էլ հաղթել. Մոլդովային՝ 3:0, Լիխտենշտեյնին՝ 2:1, եւ Նորվեգիային՝ 3:0:
Երեկ՝ ապրիլի 24-ին, մեր աղջիկները պետք է ուժերը չափեին Եգիպտոսի հետ: Արեւիկ Ուդումյանի փոխանցմամբ, հայ թենիսիստուհիները կորտ մտնելու էին սեւ թեւակապերով: