Լրահոս
Օրվա լրահոսը

ԻՆՍՏԻՏՈՒՏԸ ԹՈՇԱԿԻ ԳՈՒՄԱՐ ՉՈՒՆԻ

Ապրիլ 25,2009 00:00

Մոսկվայի Վիճակագրության եւ տեղեկատվության տնտեսագիտական ինստիտուտի Երեւանի մասնաճյուղում ուսանողները այս տարվա հունվարից թոշակ չեն ստանում: Բուհի ռեկտորատից ու հաշվապահությունից ուսանողներին ասում են, որ Մոսկվայից այդ նպատակով գումար չեն ուղարկում, իրենք էլ չեն կարող իրենց միջոցներով թոշակի համար գումար հատկացնել: Այս առնչությամբ «Առավոտը» պարզաբանումներ խնդրեց ինստիտուտից: Ռեկտորատից հորդորեցին այդ հարցով դիմել հաշվապահություն, իսկ հաշվապահության աշխատակիցը միայն ասաց, որ իրենք իսկապես ունեն նման պրոբլեմ. «Մենք արդեն հոգնել ենք ուսանողներին բացատրել, թե ինչու իրենք թոշակ չեն ստանում: Այդ խնդրի առնչությամբ մենք մեզ պաշտպանված ենք զգում»: Իսկ թե ինչի հետ է կապված այդ պրոբլեմը՝ պատասխաններ չտվեցին:

Հիշեցնենք, որ 3 տարի առաջ էլ էր նույն բուհում նման խնդիր ծագել: Այն ժամանակ ուսանողներից ոմանք Մոսկվայի Վիճակագրության եւ տեղեկատվության տնտեսագիտական ինստիտուտից հարցում էին արել եւ պարզել, որ իրականում թոշակների համար նախատեսված գումար Մոսկվայից ուղարկում են, սակայն տեղ չի հասնում:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել