Լրահոս
Օրվա լրահոսը

Ֆավորիտը իշխանության թեկնածուն է

Ապրիլ 25,2009 00:00

\"\"Կիրակի օրը Սոչիում կայանալու են քաղաքապետի ընտրությունները, որտեղ հաղթելու մեծ շանսեր ունի իշխանության թեկնածու եւ քաղաքապետի պաշտոնակատար Անատոլի Պախոմովը: «Կոմերսանտ» թերթի թղթակիցն արձանագրում է, որ քաղաքում սակավաթիվ են նախընտրական պաստառները, ավելին՝ դժվար է հայտնաբերել Պախոմովի նախընտրական շտաբը: Քաղաքապետարանի մամուլի ծառայությունում ասացին, որ ընտրությունների հետ որեւէ կապ չունեն եւ չգիտեն, թե որտեղ է գտնվում շտաբը: Տեղացի բնակիչները հուշեցին, որ շտաբը գտնվում է հյուրանոցներից մեկում, սակայն այնտեղ էլ հերքեցին շտաբի առկայությունը եւ ուղարկեցին Պախոմովի հասարակական ընդունարան: Գործող քաղաքապետի կողմնակիցները հրաժարվեցին թղթակցին տրամադրել թեկնածուի քարոզչական նյութերը, ասելով, որ դրանք նախատեսված են միայն ընտրողների համար: Փոխարենը՝ քաղաքապետի պաշտոնակատարը չի իջնում տեղական հեռուստաալիքների էկրանից: Բոլոր ալիքներով մի քանի անգամ ցուցադրվել էր Կրասնոդարի մարզի նահանգապետ Տկաչովի կեսժամանոց ելույթը, որտեղ նա պատմում է, թե ինչու պետք է քաղաքապետ դառնա հենց Պախոմովը: Նույնպիսի հաճախականությամբ հեռարձակվում է Պախոմովի զրույցը տրանսպորտի նախարար Իգոր Լեւիտինի հետ, այն մասին, թե ինչպես են նրանք կառուցելու քաղաքի ճանապարհները, եւ, ի վերջո, Սոչիի բնակիչները հնարավորություն ունեն բազմիցս տեսնելու, թե ինչպես է իրենց քաղաք ժամանել Յուրի Լուժկովը՝ գործող քաղաքապետին աջակցելու համար: Սոչիի փրկչի մասին ռեպորտաժներն ընդմիջվում են ընդդիմադիր թեկնածու Բորիս Նեմցովի մասին սյուժեներով, որտեղ վերջինս մեղադրվում է պետության շահերը վաճառելու համար: Ինքը՝ Նեմցովն այդ հարցով բազմիցս դիմել է թե դատախազություն եւ թե ընտրական հանձնաժողով՝ պահանջելով իրեն եթեր տրամադրել: Սակայն այդ պահանջը, բնականաբար, չի բավարարվել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել