Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Չհարգեց իմ իրավունքը

Ապրիլ 25,2009 00:00

Դատավորին պատիժ հասնո՞ւմ է

Հայցով դիմեցինք ՀՀ վարչական դատարան՝ ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի Շենգավիթի տարածքի ստորաբաժանման նախկին գրությունն անվավեր ճանաչելու համար: Դրանում նշված էր, որ, իբր, սեփականաշնորհման իրավունքի իմ վկայականում նշված է «ինքնակամ կառուցված մակերես»: Ի պատիվ կադաստրի այս տարվա փետրվարի 20-ի գրության (թիվ 2/754) վերացվեց նախորդ գրությունում տեղ գտած անճշտությունը եւ հայտնվեց՝ «Ինքնակամ շինությունները պետական գրանցում են ստացել Սերգեյ Ավագյանի անունով»: Այսինքն, այս գրությամբ հաստատվեց այդ տարածքների՝ ինձ պատկանելը:

Մարտի 5-ի դատական նիստի սկզբում նշված գրությունը հանձնվեց վարչական դատարանի դատավոր Գալուստ Ղարիբյանին: Խնդրանքով դիմեցի հարգարժան դատավորին՝ նիստը 1-2 օրով հետաձգել իմ փաստաբանի բացակայության եւ իմ վատ լսելու պատճառով: Պարզապես հայտարարեցի. «Պարոն դատավոր, ես չեմ լսում ոչ ձեզ եւ ոչ էլ կողմերին»: Սակայն հարգելի դատավորը, արհամարհելով իմ օրինական խնդրանքը, զրկելով փաստաբան ունենալու իմ օրինական իրավունքից, փաստորեն, կողմերին (մասնավորապես՝ ինձ) դրեց անհավասար պայմանների մեջ: Եթե իրավաբանական այս դրույթն անգամ բացակայեր, կա նաեւ ավելի հարգելի՝ բարոյական կողմ: Թե դատական նիստի ընթացքում ով ինչ խոսեց, ինչ ասվեց՝ այդպես էլ չիմացա: Նիստը վերջացած համարելով՝ դատավորը հեռացավ: Ես տեղեկացա, որ մարտի 11-ին վճիռը կարող ենք ստանալ: Ստանալով 3,5 էջանոց վճիռը՝ զարմացա. պարզվեց, որ ՀՀ ԿԱ կադաստրի պետական կոմիտեի տված վերջին գրությունը չի արտացոլվել վճռում: Մեր հայցը մերժվել է: Ղարիբյանն ընդարձակ իր վճռում խոսում է կողմերի իրավունքների, նոր տեղեկություններ, գրություններ ներկայացնելու իրավունքների մասին, սակայն դատարան ներկայացրած կարեւոր փաստաթղթի մասին ոչինչ չի ասում, չի հիշատակում: Նա ընդունեց կողմնակալ, շահադիտական վճիռ: Պահանջեցի գրառումների պատճենը: Երբ իմացան, թե ինչու ենք կրիչը (դատական գործընթացի գրառումների պատճենը) խնդրում, նրանք պայմանավորված ժամը 14-ը փոխեցին 17-18-ին: Եվ տրվեց աղճատված, ձեւափոխված, խեղաթյուրված ձայնօրինակ: Այսքան էլ փոքրոգությո՞ւն:

Եթե պարոն Գալուստ Ղարիբյանը այդ կարեւոր փաստաթուղթը հաշվի չի առել սեփական նախաձեռնությամբ, այսինքն՝ չարաշահել է պաշտոնեական դիրքը, ապա ՀՀ քրեական օրենսգիրքը նախատեսում է համապատասխան պատիժ: Գուցե անփութությո՞ւն է ցուցաբերել… դարձյալ քրեորեն պատիժ է հասնում հարգելի դատավորին: Ի՞նչ պատասխան կարող է տալ հարգելի դատավորը մեր ներկայացրած հիմնարար այդ գրությունը թաքցնելու, այն գործին չկցելու եւ մեր հայցը անարդարացի լուծելու համար:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել