«Regnum» գործակալությունը տեղեկացնում է, որ Ստեփանակերտում անցկացվել է շախմատի ղարաբաղյան պատերազմի հաշմանդամների հանրապետական առաջնությունը, որին մասնակցելու համար ԼՂՀ-ի շրջաններից ժամանած 16 ազատամարտիկները բաժանված են եղել չորս խմբի: Գործակալությունը հաղթողների անունները չի նշում, սակայն տեղեկացնում է, որ հաղթողն ու մրցանակակիրները պարգեւատրվել են պատվոգրերով եւ ստացել դրամական մրցանակ:
Արդեն ավանդական դարձած առաջնության ավարտին մասնակիցները նշել են, որ մրցաշարը, մարզական հետաքրքրությունից բացի, ճակատային նախկին ընկերների համար հանդիպելու հիանալի առիթ է: