Լրահոս
Օրվա լրահոսը

Մայիսի 9-ին՝ «Փյունիկ»-«Բանանց»

Ապրիլ 24,2009 00:00

Ֆուտբոլի Հայաստանի գավաթը մայիսի 9-ին կվիճարկեն մայրաքաղաքի երկու ակումբներ՝ «Փյունիկն» ու «Բանանցը»: «Ուլիսի» հետ երկու հանդիպումների արդյունքով եզրափակիչի ուղեգիր առաջինը նվաճել էր Հայաստանի բազմակի չեմպիոն «Փյունիկը» եւ սպասում էր «Բանանց»-«Միկա» հանդիպման հաղթողին: Այս թիմերի առաջին հանդիպումում գրանցվել էր ոչ-ոքի՝ 1:1: Այնպես որ, ամեն բան որոշվելու էր պատասխան խաղում: Ի վերջո, հաջողությունը ժպտաց Արմեն Գյուլբուդաղյանցի սաներին: Հաղթելով 4:2 հաշվով՝ «Բանանցը» եզրափակիչում խաղալու իրավունք նվաճեց:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել