Լրահոս
Օրվա լրահոսը

Մարզիկներն ընդդիմանում են

Ապրիլ 24,2009 00:00

Իսպանիայի կառավարությունը հավանություն է տվել թագավորական հրամանին, որը մարզիկներին իրավունք է ընձեռում հրաժարվել երեկոյան ժամը 23-ից մինչեւ առավոտյան ժամը 8-ն ընկած ժամանակահատվածում իրենց այցելած ՎԱԴԱ-ի մասնակիցներին ստուգման համար անալիզ տալ: Դա տարածվում է ինչպես Իսպանիայի քաղաքացիների, այնպես էլ այն մարզիկների վրա, որոնք բնակվում կամ մարզվում են Իսպանիայում:

Հիշեցնենք, որ հակադոպինգային համաշխարհային ծառայության նոր կանոններով՝ մարզիկները պարտավոր են ՎԱԴԱ-ին տեղյակ պահել, թե յուրաքանչյուր օր իրենք առաջիկա մեկ ժամում որտե՞ղ են գտնվելու: Մարզիկների մեծամասնությունը դժգոհում է այդ պահանջներից, իսկ աշխարհի թիվ մեկ ռակետ, թենիսիստ Ռաֆայել Նադալը հայտարարել է, թե այդ կանոնները «մարզիկի անձնական կյանքը չհարգելու վկայությունն են»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Ապրիլ 2009
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930