Լրահոս
Օրվա լրահոսը

Արոնյանը եւս կես միավոր վաստակեց

Ապրիլ 24,2009 00:00

Երեկ Լեւոն Արոնյանը Նալչիկում ընթացող շախմատի «Grand Prix» մրցաշարի ութերորդ տուրում սպիտակներով 30-րդ քայլում ոչ-ոքի խաղաց ռուսաստանցի Պյոտր Սվիդլերի հետ եւ 5,0 միավորով շարունակում էր գլխավորել մրցաշարային աղյուսակը: Հաղթանակի հասնելու դեպքում նրան միավորներով հավասարվել կարող էին Սերգեյ Կարյակինը, Ալեքսանդր Գրիշչուկն ու Եվգենի Ալեքսեեւը, որոնք յոթերորդ տուրից հետո Լեւոնին զիջում էին կես միավորով: Վլադիմիր Հակոբյան-Ալեքսեեւ պարտիան երեկոյան դեռ չէր ավարտվել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել