Լրահոս
Օրվա լրահոսը

ԴԻՐՔԱՅԻՆ ՊԱՅՔԱՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է

Ապրիլ 24,2009 00:00

Թբիլիսիի կենտրոնում շարունակվում է ընդդիմության ակցիան՝ նախագահ Սահակաշվիլու հրաժարականի պահանջով: Նախագահական նստավայրի առջեւ կառուցվել է վրաններից եւ խորհրդանշական վանդակներից բաղկացած մի ամբողջ ճամբար: Նախագահի նախկին թեկնածու Լեւան Գաչեչիլաձեի խոսքերով, ընդդիմությունը կխանգարի Սահակաշվիլուն հանգիստ տեղաշարժվել քաղաքով եւ, ի վերջո, նա ստիպված կլինի կամ ուժ կիրառել, կամ հրաժարական տալ: Ըստ «Ազատություն» ռադիոկայանի, ընդդիմությանն իսկապես հաջողվել է դժվարացնել պետական հիմնարկների աշխատանքը: Երկրի խորհրդարանը եւ Թբիլիսիի քաղաքապետարանը չեն կարողանում նորմալ գործել, քանի որ բոլոր մուտքերը շրջափակված են ընդդիմության ակտիվիստներով: Վրաստանի մայրաքաղաքի կենտրոնում փակվել են մի քանի տասնյակ դպրոցներ: Ծնողները չեն թողնում երեխաներին փողոց դուրս գալ, քանի որ այդտեղ բուռն հանրահավաքներ են տեղի ունենում:

Ապրիլի 22-ին տեղի ունեցավ Վրաստանի կառավարության նիստ, որը վարում էր Սահակաշվիլին: Վերջինս հայտնեց, որ Վրաստանը արդեն գրեթե հաղթահարել է միջազգային տնտեսական ճգնաժամը, եւ եթե ներքին քաղաքական իրավիճակը կայունանա՝ տնտեսական աճ է սկսվելու: Ընդդիմադիրները պնդում են, որ նախագահը կառավարության շենք էր գնացել գաղտնի ստորգետնյա անցումներով: Իշխանության եւ ընդդիմության միջեւ որեւէ փոխզիջում չի կայացվել, քանի որ ընդդիմությունը պահանջում է նախագահի հրաժարականը, իսկ Սահակաշվիլին հրաժարվում է բանակցությունների սեղանի նստել այդ օրակարգով:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել