Լրահոս
Օրվա լրահոսը

ՆԱԽԱԳԱՀԸ ՀԱՅՏՆԻ Է, ԻՍԿ ԱՌԱՋԻՆ ՏԻԿԻՆԸ՝ ՈՉ

Ապրիլ 24,2009 00:00

Չորեքշաբթի օրը Հարավաֆրիկյան Հանրապետությունում տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններում ձայների կեսից ավելին հավաքել է «Աֆրիկյան ազգային կոնգրես» իշխող կուսակցությունը: Այդպիսով, կուսակցության առաջնորդ Ջեյկոբ Զուման նշանակվելու է երկրի նոր նախագահ: Այդ արդյունքը, ըստ Newsru.com-ի, միանգամայն կանխատեսելի էր, եւ գլխավոր ինտրիգն այն է, թե երկրի նոր առաջնորդի 2 կանանցից որ մեկն է հռչակվելու առաջին տիկին: Նախկինում Զումայի տիկինները քաղաքական կյանքին չէին մասնակցում, սակայն ընտրությունների ժամանակ ապագա նախագահին ուղեկցում էր նրա 34-ամյա երիտասարդ տիկինը՝ Նտուին (նկարում), որի հետ նա ամուսնացել է անցած տարի: Ընդհանուր առմամբ, 68-ամյա գործիչը ամուսնացել է 4 անգամ, սակայն այժմ Զումայի հետ ապրում են 2 հոգի, արդեն հիշատակված Նտուին եւ Խումալովը, որը Զումայի կինն է դարձել դեռեւս 1973 թվականին: Իր երրորդ կնոջից՝ Դլամինից Զուման բաժանվել է 1998 թվականին, սակայն նախկին ամուսինները լավ հարաբերություններ են պահպանում, եւ սպասվում է, որ Դլամինը նոր կառավարությունում կստանձնի արտգործնախարարի պաշտոնը: Նախագահի եւս մեկ կին՝ 2000 թվականին ինքնասպանություն է գործել: Ըստ տեղական լրատվամիջոցների, Զուման ունի ավելի քան 10 երեխա: Հարավաֆրիկյան օրենքները թույլատրում են բազմակնությունը, սակայն վերջին տասնամյակներում երիտասարդները գերդասում են 1 կին ունենալ՝ համարելով, որ բազմակնությունն իր դարն ապրել է, ինչպես նաեւ գտնելով, որ դա չափից դուրս թանկ հաճույք է, սակայն մայրաքաղաքից հեռու գտնվող մի շարք շրջաններում, որոշ ցեղերի մոտ, բազմակնության ավանդույթը պահպանվում է:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել