Լրահոս
Օրվա լրահոսը

Փլուզվել է երկու կամուրջ

Ապրիլ 24,2009 00:00

Ապրիլի 22-ին, ժամը 16:00-ի սահմաններում, Սյունիքի մարզի Կապանի տարածաշրջանի Ողջի գետի Գեղի վտակի հորդացման եւ միաժամանակ Գեղի գյուղական համայնքի տարածքում գտնվող Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի ջրահեռացման թունելում տեղի ունեցած վթարի հետեւանքով՝ ջրի մեծ հոսք է առաջացել եւ փլվել Թավշուտ գյուղի՝ անմխիթար եւ վթարային վիճակում գտնվող երկու կամուրջ: Ջրի տակ են մնացել նաեւ հողատարածքներ, գյուղացիների մշակած այգիներն ու բանջարանոցները: Վնասվել են ջրատար խողովակներ:

Ըստ Սյունիքի մարզային փրկարարական վարչության պետ Արթուր Հարությունյանի, փրկարարները անմիջապես մեկնել են դեպքի վայր: Դեպքի պահին, բարեբախտաբար, տարածքում մարդ չի եղել, ուստի վիրավորներ չկան: Ըստ պարոն Հարությունյանի, այս պահին գետի ջրերը իջել են, թունելի ջրերը՝ վերջացել: Բնակչության անվտանգությանը ոչինչ չի սպառնում, իսկ պատճառված վնասի չափերը ճշտվում են:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել