Լրահոս
Օրվա լրահոսը

Օլիգարխների «գլխին» մարդ կնշանակեն

Ապրիլ 24,2009 00:00

«2008-ի պետբյուջեի կատարողականը հնարավորություն է տվել կառավարությանը որոշակի ռեզերվներ ձեւավորելու եւ 2009-ին դիմագրավելու համաշխարհային ճգնաժամի բացասական ազդեցությանը»: Նախորդ տարվա պետբյուջեի կատարման մասին հաշվետվության վերաբերյալ երեկ կառավարության նիստում ասել է վարչապետ Տիգրան Սարգսյանը: Նրա խոսքերով. «Եկամտային մասով ԱԺ-ի կողմից հաստատված բյուջեից 39 մլրդ ավելի եկամուտ ենք հավաքագրել եւ միասնական հաշվում կուտակել էինք շուրջ 77 մլրդ դրամ: Այդ միջոցներն այս տարի մենք օգտագործում ենք, հաշվի առնելով այն հանգամանքը, որ համաշխարհային ֆինանսական ճգնաժամը բավականին լուրջ ազդեցություն է թողնում մեր բյուջեի եկամտային մասի վրա եւ մեր կուտակած խնայողությունները հնարավորություն են տալիս մեզ՝ ամբողջությամբ կատարելու մեր բոլոր սոցիալական պարտավորությունները: Լրացուցիչ ջանքեր պետք է գործադրենք, որպեսզի երկրորդ կիսամյակում չունենանք խնդիրներ»: Նիստում որոշվել է, որ օրենքով սահմանված դեպքերում Պետեկամուտների կոմիտեն կարող է հարկ վճարողի մոտ հարկային մարմնի ներկայացուցիչ նշանակել, որի շնորհիվ հարկային մարմիններին հնարավորություն կընձեռվի հսկողություն իրականացնել հարկման առումով բարձր ռիսկային ոլորտների եւ խոշոր հարկ վճարողների նկատմամբ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել