Լրահոս
Օրվա լրահոսը

Ապօրինիների հովանավորը հարկայինն է

Ապրիլ 24,2009 00:00

\"\"Երեւանի Աբելյան 8 հասցեում հայտնաբերվել է հրուշակեղենի ապօրինի արտադրամաս: Շաքարային գետնանուշի, վաֆլե տորթերի եւ այլ քաղցրավենիքների արտադրությունն ու վաճառքը կազմակերպվել է, մեղմ ասած՝ հակահիգիենիկ պայմաններում՝ տեղեկացնում է Պետեկամուտների կոմիտեն (ՊԵԿ): Հարկայինի աշխատակիցների այցելության պահին արտադրամասում առկա է եղել պատրաստի արտադրանք, նաեւ շաքարավազ եւ գետնանուշ՝ ընդհանուր 1,5 տոննա քաշով: Պարզվել է, որ ստվերում է արտադրվում նաեւ «Ranger» քաղցր բամբակը: Կոմիտեի տեղեկացմամբ, ՀՀ-ում սպառման լայն ցանց ունեցող քաղցր բամբակի արտադրությունը կազմակերպվել է հարկային դաշտից դուրս՝ առանց համապատասխան հաշվետվություններ եւ հաշվարկներ ներկայացնելու: Ոմն Կարապետ Խալաթյան արտադրությունը կազմակերպել է «Էմ Էս Գրոջպ Սիստեմս» կազմակերպության պատվերով: Օրական արտադրվել է 2000 հատ քաղցր բամբակ: Ներկայումս հաշվարկվում է պետությանը պատճառած վնասի չափը: ՊԵԿ-ի տեղեկացմամբ. «Կոմիտեն նպատակ ունի ոչ միայն պայքարել ապօրինի գործունեության դեմ, այլ նաեւ կանխարգելել հովանավորչական երեւույթները համակարգում, քանի որ առանց համակարգի հովանավորչության տնտեսվարողները չեն կարող գործել հարկման դաշտից դուրս»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել