Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ԽՈՍԵԼԸ ԾԻԾԱՂԵԼԻ Է»

Ապրիլ 23,2009 00:00

Ոսկերչության եւ ատամնաբուժության մեջ օգտագործվող հատուկ սարքերի, ինչպես նաեւ կարծր համաձուլվածքից պատրաստվող գայլիկոնների ու ֆրեզերների արտադրությամբ զբաղվող «Աստրա» ընկերությունը համաշխարհային ֆինանսական ճգնաժամի պատճառով կանգնել է արտադրանքի իրացման խնդիրների առջեւ: Այս մասին մեզ հետ զրույցում ասաց ձեռնարկության սեփականատեր Հովհաննես Մկրտչյանը: Նրա ներկայացմամբ. «Բնականաբար, ամենամեծ խնդիրն այսօր արտադրանքի իրացումն է: Ճգնաժամի հետեւանքով պատվերները քչացել են: Միայն 2001 թվականին, Շվեյցարիայից ստացված պատվերները կատարելու համար, աշխատում էինք 24 ժամ՝ 3 հերթափոխով: Իսկ այսօր արդյունաբերական գործարանները գրեթե չեն աշխատում եւ ոչ ոք չգիտի, թե երբ է վերջանալու ճգնաժամը»: Մեր այն հարցին, թե ձեռնարկությունում աշխատակիցների կամ աշխատավարձերի կրճատում սպասվու՞մ է, պարոն Մկրտչյանը պատասխանեց. «Պատվերների կտրուկ կրճատումը իր բացասական ազդեցությունն է թողել մեր եկամուտների ու, բնականաբար, նաեւ աշխատավարձերի վրա: Սակայն մեր աշխատակիցները բարձրակարգ մասնագետներ են, եւ մեր կադրային քաղաքականությունը աշխատատեղերի կրճատում չի ենթադրում»: Հ. Մկրտչյանի կարծիքով, ճգնաժամը հաղթահարելու համար մեր պետությունը պետք է կարողանա այնպիսի հարկային քաղաքականություն վարել, որպեսզի բարենպաստ պայմաններ ստեղծվի արտադրանքը արտերկրի շուկաներ արտահանելու գործում:

Ինչ վերաբերում է մեր կառավարության կողմից իրականացվող հակաճգնաժամային ծրագրերին, ապա Հ. Մկրտչյանն ասաց. «Մեզ առաջարկում են բիզնես-պլան կազմել, որից հետո միայն մեզ վարկ կտրամադրեն: Սակայն ոչ մի ձեռնարկության վարկը ձեռնտու չէ: Հիանալի կլիներ, եթե պետությունը «գրանտ» տրամադրեր: Այդ դեպքում մեծ խթան կհանդիսանար նոր սարքավորումներ ձեռք բերելու եւ պատվերների քանակն ու տեսականին արտաքին շուկայում ավելի ընդլայնելու համար: Սակայն այսօր պետությունը չի կարողանում անգամ թոշակառուներին եւ բնակչության կարիքավոր խավերին նորմալ թոշակով ապահովել: Կարծում եմ, այս պայմաններում պետության ֆինանսական աջակցության մասին խոսելն անգամ ծիծաղելի է»: Նշենք, որ «Աստրա» ընկերությունը գործում է 1990 թվականից:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել