Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ԲԵՆ ԼԱԴԵՆԻ ԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ՝ ՄՐՑԱՆԱԿԻ ԵԶՐԱՓԱԿՉԻ ՄԱՍՆԱԿԻՑ

Ապրիլ 23,2009 00:00

Սթիվեն Քոլի կողմից հրապարակված՝ «Ալ-Ղայիդա» միջազգային ահաբեկչական ցանցի առաջնորդ Ուսամա բեն Լադենի եւ նրա տոհմի կենսագրությունն այս տարի դարձավ լրագրողական ոլորտում ամենամեծ համբավ ունեցող Պուլիցերյան մրցանակի եզրափակչի մասնակից: Այդ մասին, ինչպես հաղորդում է «Ռիա Նովոստին», Կոլումբիայի համալսարանում դափնեկիրների անվանակոչման ժամանակ հայտնեցին մրցանակի ժյուրիի անդամները: Քոլի «Բեն-Լադենները. արաբական ընտանիքը ամերիկյան դարաշրջանում» գրքում արծարծվում է այդ տոհմի պատմությունը՝ մինչեւ 2001 թվականի սեպտեմբերի 11-ի ողբերգությունն ընկած ժամանակները: Ժյուրին նշել է այդ գրքի ուսումնասիրության խորությունը եւ թեմայի արդիականությունը: Ըստ ավանդույթի, գաղտնի քվեարկության են դրվում եզրափակիչ անցած երեք թեկնածուների անուններ: Հաղթում է առավելագույն ձայներ հավաքած թեկնածուն: Բեն Լադենի կենսագրությունը մրցում էր ԱՄՆ երկու նախագահների՝ Էնդրյու Ջեքսոնի եւ Ֆրանկլին Դելանո Ռուզվելտի պատմությունների հետ: Մրցույթի դափնեկիր ճանաչվեց Ջոն Միչեմի «Ամերիկյան առյուծ Էնդրյու Ջեքսոնը Սպիտակ տանը» գիրքը:

Պուլիցերյան մրցանակի պատմությունը սկսվում է 1917 թ., երբ ամերիկյան լրագրող Հերբերթ Բայարդ Սվոփը ստացավ առաջին մրցանակը «Գերմանական կայսրությունը՝ ներսից» նյութերի շարքի համար, որը հրատարակվեց «New-York world»-ում, 1916 թվականի հոկտեմբերին: Ըստ aysor.am-ի, մրցանակի չափը կազմում է 10 հազար դոլար, իսկ «Հանրությանը ծառայության համար» անվանակարգում հաղթողին տրվում է նաեւ ոսկե շքանշան:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել