Իտալական Սավոնա քաղաքի պատկերասրահում ցուցադրվել է իտալացի նկարիչ Ֆիլիպո Պանսեկայի նոր աշխատանքը, որի վրա պատկերված են Իտալիայի վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնին եւ հավասար հնարավորությունների խնդիրների նախարար Մարա Կարֆանիան՝ մերկ հրեշտակների տեսքով: Ըստ tert.am-ի՝ կտավի վրա նախկին թոփ-մոդել՝ 32-ամյա Կարֆանիան ամբողջությամբ մերկ է, իսկ Իտալիայի վարչապետի տղամարդկային բարեմասնությունները թեթեւակիորեն ծածկված են շարֆով: Հարկ է նշել, որ Բեռլուսկոնիի եւ Կարֆանիայի հարաբերություններն անցյալում բազմիցս հայտնվել էին ԶԼՄ-ների ուշադրության կենտրոնում: