Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՍԿԶԲՈՒՄ՝ ԱԼԵՔՍ ԱԲՐԱՀԱՄԸ, ՀԵՏՈ՝ ՎԻԿ ԴԱՐՉԻՆՅԱՆԸ

Ապրիլ 23,2009 00:00

Մինչ թեթեւագույն քաշային կարգում IBF-ի վարկածով աշխարհի չեմպիոն Նոնիտո Դոների պրոումոթեր Բոբ Արումը զանգվածային լրատվամիջոցներին հավաստիացնում է, թե գրեթե անհավանական է, որ իր խնամարկյալը Վախթանգ Դարչինյանին ռեւանշ մրցամարտի հնարավորություն ընձեռի, պատճառաբանելով, որ իրենց այլ մրցակիցներ են հետաքրքրում, ինչպիսին է, օրինակ, WBO-ի վարկածով մինչեւ 53,5 կգ քաշային կարգում աշխարհի ժամանակավոր չեմպիոն մեքսիկացի Ֆեռնանդո Մոնտիելը, վերջինս միանգամայն հակառակ ծրագրեր ունի:

Մոնտիելը օրերս հայտարարել է, թե սպասում է եւ հույս ունի, որ Վախթանգը հուլիսի 11-ին կհաղթի Ջոզեֆ Ագբեկոյին եւ ինքը Վիկի հետ WBO-ի եւ IBF-ի վարկածներով այդ գոտիների միավորման մենամարտ անցկացնելու հնարավորություն կստանա, ինչին վաղուց է ձգտում: Սակայն Մոնտիելը մինչ այդ դեռ պետք է կարողանա հունիսի 27-ին հաղթել Էրիկ Մորելին:

Լրատվամիջոցները տեղեկացնում են, որ արդեն մայիսի 9-ին Բամբերգում (Գերմանիա) կրտսեր թեթեւ քաշային կարգում (մինչեւ 69,9 կգ) հերթական մենամարտն է անցկացնելու EE-EU վարկածներով Եվրոպայի չեմպիոն Ալեքսանդր Աբրահամը՝ IBF-ի չեմպիոն Արթուր Աբրահամի եղբայրը: Թե ո՞վ է լինելու նրա մրցակիցը՝ չի նշվում: Տեղեկացնենք միայն, որ Ալեքսանդրը, ինչպես եղբայրը, պրոֆեսիոնալ ռինգում երբեք չի պարտվել: Նա անցկացրել է 24 մենամարտ եւ բոլորն էլ ավարտել հաղթանակով, որոնցից 16-ը՝ նոկաուտով:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել