Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«ԿԱՊՈՒՅՏ» ԵՐԱԶԱՆՔ

Ապրիլ 23,2009 00:00

\"\"17-ամյա Նիկոլաս Շտոպելը՝ Գերմանիայի Բոխում քաղաքից, մտադիր է հասնել այն բանին, որ լողի ջրային մարզաձեւերի միջազգային ֆեդերացիան (FINA) վերացնի գեղալողի մրցումներում տղամարդկանց մասնակցության վրա դրված արգելքը:

Նրա «կապույտ» երազանքը՝ 2012 թվականին Լոնդոնում կայանալիք ամառային օլիմպիական խաղերում այս մարզաձեւում հանդես գալն է: Եվ դրա համար նա պատրաստ է ամեն ինչի: Մասնավորապես, վերջերս նա «Բոխում» կանանց թիմի կազմում դարձել է երկրի երիտասարդական առաջնության հաղթող: Ազգային մակարդակով ունեցած այս հաջողությունն անգամ նրա առջեւ առայժմ փակ է պահում միջազգային մրցասպարեզները: Բայց Շտոպելը չի պատրաստվում նահանջել: Նա սափրում է ոտքերը, կրում փայլփլուն զգեստներ եւ… զայրացկոտ նամակներով հեղեղում FINA-ի փոստարկղը: «Նրանք ձգձգում են իմ հարցումների պատասխանը: Դա արդար չէ: Բայց ես չեմ հրաժարվում իմ երազանքից: Եվ կգա այն օրը, երբ ես Գերմանիան կներկայացնեմ օլիմպիադայում»,- հայտարարել է երիտասարդը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել