Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Նախապատրաստվում են

Ապրիլ 23,2009 00:00

\"\"ՀՖՖ մամուլի քարտուղարությունը տեղեկացնում է, որ մինչեւ 21 տարեկանների Հայաստանի ֆուտբոլի հավաքականն ապրիլի 27-28-ին ուսումնամարզական հավաք է անցկացնելու Երեւանում:

Մեր երիտասարդներն սկսում են նախապատրաստվել Եվրոպայի 2011 թվականի առաջնության ընտրական մրցաշարին: Երկրորդ խմբում մեր թիմի մրցակիցներն են Թուրքիան, Շվեյցարիան, Վրաստանը, Իռլանդիան եւ Էստոնիան: Հայաստանը մեկնարկային հանդիպումն անցկացնելու է հունիսի 5-ին՝ այդ օրը հյուրընկալվելով Շվեյցարիային, իսկ չորս օր անց Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական ստադիոնում ուժերը կչափի Թուրքիայի իր հասակակիցների հետ:

Հավաքականի մարզչական շտաբը՝ Ֆլեմինգ Սերիցլեւի գլխավորությամբ, առաջին ուսումնամարզական հավաքին հրավիրել է միայն երկրի ներքին առաջնությունում հանդես եկող ակումբների 22 ֆուտբոլիստների: Նրանք են:

Դարպասապահներ. Գեւորգ Պրազյան, Էդվարդ Հովհաննիսյան:

Պաշտպաններ. Կարեն Խաչատրյան, Արտակ Անդրիկյան, Գագիկ Դաղբաշյան, Արտաշես Առաքելյան, Հովհաննես Համբարձումյան:

Կիսապաշտպաններ. Կամո Հովհաննիսյան, Դավիթ Մանոյան, Էդգար Մալաքյան, Հենրիխ Մխիթարյան, Սարգիս Կարապետյան, Արտակ Դաշյան, Նարեկ Դավթյան, Արտակ Ալեքսանյան, Արթուր Յուսպաշյան, Արտակ Եդիգարյան:

Հարձակվողներ. Գեւորգ Ղազարյան, Նորայր Գյոզալյան, Ալբերտ Թադեւոսյան, Վարդան Պետրոսյան:

ՀՖՖ մամուլի քարտուղարությունը տեղեկացնում է նաեւ, որ մեր մինչեւ 16 տարեկանների հավաքականը ապրիլի 25-30-ը ուսումնամարզական հավաքի է մեկնում Իրան: Նախատեսվում է, որ մարզիչ Սուրեն Չախալյանի սաները Թեհրանում նաեւ երկու ընկերական խաղ կանցկացնեն հարեւան երկրի նույն տարիքային խմբի հավաքականի հետ: Հանդիպումները նշանակված են ապրիլի 27-ին եւ 29-ին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել