Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՊԱՐԱԳՎԱՅԻ ՆԱԽԱԳԱՀԸ ԿՐԱԿՆ ԸՆԿԱՎ ԿԱՆԱՆՑ ՁԵՌՔԸ

Ապրիլ 23,2009 00:00

Մեկ տարի առաջ Պարագվայի քաղաքացիները նոր նախագահ են ընտրել: Ֆերնանդո Լուգոն նախկին եպիսկոպոս է եւ ամեն կերպ ընդգծում է իր ժուժկալ ապրելակերպը: Նա հրաժարվել է ապրել պաշտոնական նստավայրում, աշխատանքի է գնում ոչ թանկ կոստյումներով, առանց փողկապի եւ չի պատրաստվում ամուսնանալ: Սակայն այժմ արդեն 2 կին հայտարարել են, որ Լուգոն իրենց երեխաների հայրն է: Այս տարվա ապրիլին 26-ամյա Ռոզալինա Կարիլիոն խոստովանեց, որ 10 տարի կապված էր Լուգոյի հետ, իրենց հարաբերությունները սկսվեցին այն ժամանակ, երբ ապագա նախագահը երկրի ամենաաղքատ գավառում՝ Սան Պեդրոյում ծառայում էր որպես եպիսկոպոս: 16 տարեկան աղջկան գաղթակղեցին հոգեւորականի գեղեցիկ ճառերը, ինչպես նաեւ կարգալույծ լինելու եւ ամուսնանալու խոստումները: 2007-ին Ռոզալինան Գիլերմո անունով տղա ունեցավ, որը, ականատեսների վկայությամբ, շատ նման է երկրի նախագահին: Երբ գենետիկ փորձաքննությունը ցույց տվեց արյունակցական կապը, Լուգոն ճանաչեց իր հայրությունը եւ ասաց, որ կատարելու է իր պարտքը երեխայի նկատմամբ: Lenta.ru-ն հիշեցնում է, որ Պարագվայի նախագահը հրաժարվել է իր աշխատավարձից եւ իր պարտականությունները կատարում է անվճար: Աշխատավարձը փոխանցվում է բարեգործական նպատակների համար: Այժմ, սակայն, ըստ օրենքի, նախագահական աշխատավարձի 1/4-ը հատկացվելու է փոքրիկ Գիլերմոյի կարիքների համար: Այդ պատմության աղմուկը դեռ չէր դադարել, երբ եւս մեկ կին հայտարարեց, որ մեծացնում է նախագահի որդուն: Լուգոն համաձայնել է գենետիկ փորձաքննության՝ չհաստատելով եւ չմերժելով վերոհիշյալ պնդումը: Ըստ չար լեզուների՝ եպիսկոպոսը բազմաթիվ սիրավեպեր է ունեցել Սան Պեդրոյի բնակչուհիների հետ եւ այժմ նա չէր ցանկանա, որ իրեն վերագրվեին այդ գավառում ծնված բոլոր երեխաները:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել