Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Մերձավոր Արեւելքի առաջնորդները կհանդիպեն Վաշինգտոնում

Ապրիլ 23,2009 00:00

\"\"Իսրայելի, Եգիպտոսի եւ Պաղեստինյան ինքնավարության ղեկավարները հրավիրվել են Վաշինգտոն՝ Մերձավոր Արեւելքում կարգավորման վերաբերյալ բանակցությունների նոր փուլ սկսելու համար: Ըստ BBC-ի, հունիսի սկզբին Սպիտակ տանը Բենյամին Նեթանյահուն, Հոսնի Մուբարակը եւ Մահմուդ Աբասը հանդիպելու են Բարաք Օբամայի հետ: Առայժմ հայտնի չէ՝ արդյոք Իսրայելի եւ Պաղեստինի պատվիրակությունները բանակցելո՞ւ են առանց միջնորդների: Արաբական երկրների ներկայացուցիչները Նեթանյահուին համարում են խաղաղ բանակցությունների հակառակորդ: Վերջերս Հորդանանի թագավորի (նկարում) հետ հանդիպումից հետո Օբաման հայտարարեց, որ Մերձավոր Արեւելքում խաղաղ գործընթացը շրջափակված է չափազանց մեծ ցինիզմով՝ բանակցություններում հաջողության հասնելու հեռանկարների վերաբերյալ: «Մենք պետք է հետ քայլ կատարենք անդունդից, որպեսզի հայտարարենք, որ խաղաղություն կնքելու հնարավորություններ կան, որքան էլ դա դժվար լինի, սակայն դրա համար անհրաժեշտ է ձեռնարկել մի շարք վճռական քայլեր»,- նշել է Օբաման: ԱՄՆ նախագահի խոսքերով, մոտ ժամանակներս նա սպասում է բանակցությունների բոլոր մասնակիցների կողմից բարի կամքի դրսեւորումներ, սակայն Օբաման չի պարզաբանել, թե կոնկրետ ինչով է դա արտահայտվելու: Ներկայիս ամերիկյան վարչակազմը պաշտպանում է 2 պետությունների՝ Իսրայելի եւ Պաղեստինի խաղաղ համագոյակցության գաղափարը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել