Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Քմծիծաղենք եւ զարգացնենք

Ապրիլ 23,2009 00:00

\"\"Կոտայքի մարզպետ Կովալենկո Շահգալդյանը երեկ լրագրողներին ասել է, թե մամուլում իր հասցեին քննադատությունները պատվիրված են եւ ուղղորդված: Մարզպետը անուններ չի տվել, բայց նկատել է, թե առողջ քննադատությունը ժողովրդավարության բաղադրիչ է ու հավելել է՝ «մեծ մասամբ չեմ էլ պատասխանում, քմծիծաղով եմ վերաբերվում»: Ըստ նրա, քանի որ Կոտայքի մարզում են մի շարք առողջարաններ եւ հանգստի վայրեր՝ Արզնի, Ծաղկաձոր, Հանքավան, ուստի Հայաստան այցելող զբոսաշրջիկների 70%-ը հենց Կոտայքի մարզում է լինում: Սակայն զարգանալու տեղ դեռ ունենք, իսկ Շահգալդյանը կարծում է, որ զբոսաշրջությունը զարգացնելը բարդ է: «Եթե արդյունաբերության զարգացման համար մի քանի գործարան ենք կառուցելու, արտասահմանյան տեխնոլոգիաներ ենք ներմուծելու, ապա պատկերացնում եք, չէ՞, թե երկրում ի՞նչ ենթակառուցվածքներ պետք է ստեղծվեն, ինչպիսի՞ փոփոխություններ պետք է լինեն մեր ժողովրդի հոգեբանության մեջ, որ կարողանանք զարգացնել զբոսաշրջությունը»,- բանաձեւել է Կոտայքի մարզպետը: Ի դեպ, նա մտադիր է մարզում զարգացնել նաեւ գյուղատնտեսությունը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել