Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Լենինը 139 տարեկան է

Ապրիլ 23,2009 00:00

\"\"Հայաստանում Լենինի մի արձան է մնացել, այն էլ ոչ թե մայրաքաղաքում կամ այլ քաղաքում, այլ՝ Արմավիրի մարզի Լեռնամերձ գյուղում: Ու հիմա հայ կոմունիստները Վլադիմիր Իլյիչի տարեդարձը նշում են հենց այս հուշարձանի մոտ:

Բացառությամբ Վլադիմիր Իլյիչի ծննդյան 50-ամյակի, որը հանդիսավորությամբ նշվել է 1920 թվականին՝ Ալ. Մյասնիկյանի համառ ջանքերի շնորհիվ, այլ տարեդարձեր հանդիսավորությամբ չեն նշվել՝ պրոլետարիատի առաջնորդը նման բաներ չի սիրել: Հայ \"\"կոմունիստներն այդ մասին գիտեն, բայց Լենինի ծննդյան օրը տոնի են վերածում եւ Լեռնամերձ գալիս հանրապետության տարբեր քաղաքներից: Երեկ Լենինի 139-րդ տարեդարձն էր եւ հյուրերը մայրաքաղաքից եւ հարեւան համայնքներից էին:

Կարմիր տոների նկատմամբ լեռնամերձցիների ընդգծված հետաքրքրությունը հասկանալի է. այս գյուղը շատերին հայտնի է Լենինի գյուղ անունով, որովհետեւ եզակի համայնքներից է, որտեղ ավագանու գրեթե բոլոր անդամները կոմունիստ են, իսկ երեխաները՝ պիոներ: Վերջիններիս օգնությամբ էլ կոմունիստները նախապատրաստվել էին տոնին. մաքրել էին գյուղամեջը, լվացել առաջնորդի կիսանդրին, կարմիր դրոշներով զարդարել գյուղի միակ ասֆալտապատ փողոցը եւ կարգի բերել պիոներդպրոցականների շարքերը:

ՀԿԿ առաջնորդ Ռուբեն Թովմասյանը երկար չխոսեց. բավարարվեց հնի ու նորի համեմատությամբ: Նախկինն արժեւորեց, իսկ ներկա գտնվող կոմունիստների հարցերին պատասխանելուց հետո հույս հայտնեց, որ սոցիալիզմի վերադարձն անխուսափելի է ու լինելու է հուժկու, ոտնատակ է անելու բոլոր հակաժողովրդական ուժերին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել