Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՇԱՏ ՀՈՂԵՐ ԶԱՎԹՎԱԾ ԵՆ

Ապրիլ 23,2009 00:00

ՀՀ տարածքային կառավարման նախարարությունում քննարկվել են Այգեգործների ընկերությունների խնդիրները եւ պարզվել է, որ այգեգործները դեռեւս խորհրդային տարիներին տարբեր գերատեսչությունների կողմից կայացրած որոշումների հիման վրա տնօրինում են հողակտորներ, սակայն առ այսօր սահմանված կարգով գույքի պետական գրանցում չեն կատարել։ Ըստ նախարարության՝ հատկապես Կոտայքի եւ Արագածոտնի մարզերում գրանցված դեպքեր կան, երբ զավթումներ են կատարվել պատմամշակութային նշանակության հողերի նկատմամբ: Հարցերը հստակեցնելու համար ձեւավորվել է աշխատանքային խումբ՝ ՀՀ տարածքային կառավարման նախարարի տեղակալ Արտաշես Բախշյանի գլխավորությամբ:

Հիշեցնենք, որ սույն նախարարության ուսումնասիրությունների արդյունքում պարզվել էր, որ, մեղմ ասած, անմխիթար վիճակում են Հայաստանի ոռոգման համակարգի մայր ջրանցքները: Թե էլ որ ոլորտների խնդիրներն է քննարկելու ՀՀ տարածքային կառավարման նախարարությունը, չգիտենք, բայց որ պատկերը նույնն է լինելու՝ կասկածից դուրս է:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել