Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Գերմանացիներն ու ֆրանսիացիները չեն ուզում Հայաստան գալ

Ապրիլ 23,2009 00:00

Հայաստան այցելող զբոսաշրջիկների ամենամեծ մասնաբաժինը՝ 66,1%, կազմում են Ռուսաստանը եւ ԱՊՀ երկրները: Այնուհետեւ, 21,1%-ը բաժին է ընկնում Արեւմտյան Եվրոպային, 11,2%-ը՝ Մերձավոր Արեւելքին, իսկ մնացածը՝ այլ երկրներին: Այս տվյալները երեկ հրապարակել է Հայաստանի էկոնոմիկայի նախարարությունը: Հարազատներին եւ ընկերներին այցելելու նպատակով Հայաստան ժամանող զբոսաշրջիկները կազմում են ընդհանուրի 44,8%-ը: Մեծ է նաեւ գործնական եւ համաժողովներին մասնակցության նպատակով կատարվող այցերի թիվը՝ 22,4%: ՀՀ եկողների 13,1%-ը այցելում է հանգստի եւ ժամանցի, 5,4%-ը՝ բուժման եւ սովորելու նպատակով: Մնացած այցելությունները կատարվում են այլ նպատակներով: Ըստ վիճակագրական տվյալների, Հայաստան այցելած զբոսաշրջիկների գերակշիռ մասը՝ 97,3%-ը, նշել է մեր երկիրը կրկին այցելելու մտադրության կամ երկրի նկատմամբ հետաքրքրվածության մասին: Հայաստան այցելելու ամենաքիչ ցանկությունն արտահայտել են գերմանացիները՝ 89,9%, ֆրանսիացիները՝ 95,8%: Իսկ հույների եւ Սիրիայից ժամանածների 100%-ը կրկին Հայաստան այցելելու ցանկություն է հայտնել: Ըստ Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության, սկսած 2001-ից, Հայաստան այցելած ներգնա զբոսաշրջիկների թվի միջին տարեկան աճը կազմել է 20-25%:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել