Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Թերթ գնելու փոխարեն՝ հաց են գնում

Ապրիլ 23,2009 00:00

\"\"Երեկվա դրությամբ Գյումրիում փակվել է թերթի վաճառքով զբաղվող 5 կրպակ: Կրպակավարները կամավոր կամ հարկադրաբար աշխատանքից ազատման դիմում են գրել: Այս մասին տեղեկացնում է «7 օր»-ը: Աղբյուրի փոխանցմամբ, կրպակավար Վերա Հակոբյանին կանչել են մայրաքաղաք եւ ստիպել են աշխատանքից ազատման դիմում գրել: Կրպակավարների շրջանում պտտվող լուրերի համաձայն՝ մի քանի կրպակ էլ կփակվի առաջիկայում: Նրանց հավաստմամբ, առեւտուրը կրճատվել է կրկնակի, եռակի: Թերթեր շատ քիչ են վաճառվում: Ամեն թերթից 1-2 օրինակ են ստանում, այն էլ երբեմն հետ են ուղարկում: «Եթե ամեն թերթից ստանում էինք 5-6 օրինակ, ապա այսօր ամենաշատը 2 օրինակ ենք պատվիրում, վաճառք չկա»,- նշել է կրպակավարներից մեկը: Նրանց խոսքերով, վաճառքը նվազել է հատկապես ապրիլի սկզբից, երբ սկսվեցին համատարած թանկացումները: Մեկ այլ կրպակավարի ներկայացմամբ էլ. «100 դրամն էլ մարդիկ խնայում են: Պատկերացրեք, որ հիմնական վաճառվող թերթերն արժեն 100-150 դրամ, այսինքն՝ հացի փող: Մարդիկ էլ էս նեղ պահին թերթ կարդալու տեղը գերադասում են հաց առնել»:

Եկամուտ ունենալու եւ գոնե հարկերը ժամանակին վճարելու համար, կրպակների աշխատակիցները օրաթերթերի ու ամսագրերի կողքին վաճառում են նաեւ ծխախոտ, քաղցրավենիք, տնտեսական ապրանքներ, սակայն դրանք եւս ելք չեն:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել