Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ԱԴՐԲԵՋԱՆԻ՞Ն ԵՆ ՀԱՄՈԶՈՒՄ

Ապրիլ 23,2009 00:00

\"\"

Միացյալ Նահանգների պետքարտուղար Հիլարի Քլինթոնը երեկ անդրադարձել է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացին, ինչպես նաեւ ղարաբաղյան խնդրին: Ըստ «Ազատություն» ռադիոկայանի, Ամերիկյան Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում կայացած լսումների ժամանակ պետքարտուղարը, մասնավորապես, ասել է. «Մենք նաեւ հավաստիացրել ենք Ադրբեջանի կառավարությանը, որ մենք ակտիվացնելու ենք մեր ջանքերը՝ լուծելու համար Lեռնային Ղարաբաղի հակամարտությունը, ինչպես նաեւ Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ առկա այլ խնդիրները: Ինչպես գիտեք, կա Մինսկի խմբի գործընթաց, որում մենք պատրաստվում ենք խորապես ներգրավվել: Եվ դա մենք արդեն անում ենք: Վերջին երեք շաբաթվա մեջ մենք երկու անգամ Պետդեպարտամենտի պաշտոնյա ենք ուղարկել Ադրբեջան, եւ մենք հույս ունենք, որ առաջիկա ամիսների ընթացքում որոշ լուծում կլինի»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել