Հավանաբար, քչերն են խոստովանում, որ հումորի զգացում չունեն։ Իսկ այդպե՞ս է դա իրականում, թե՞ ոչ։ Որպեսզի ձեզ համար պարզ դառնա այդ հարցի պատասխանը, առաջարկում ենք ներքոշարադրյալ կատակային թեստը։
Յուրաքանչյուր հարցի անհրաժեշտ է պատասխանել «այո» կամ «ոչ»։
Եվ այսպես.
1. Դուք սիրո՞ւմ եք ծիծաղել։
2. Կարողանո՞ւմ եք անհարմար իրավիճակներից հումորով դուրս գալ։
3. Համաձա՞յն եք այն մտքին, թե ամուսնությունն ամենածիծաղելի բանն է աշխարհում։
4. Ծիծաղո՞ւմ եք դուք մենակ ժամանակ՝ ինքներդ ձեզ հետ, երբ կարդում կամ հեռուստացույցով ինչ-որ հումորային հաղորդում եք դիտում։
5. Եթե նկատել եք, որ ձեզ խաբում են, կարո՞ղ եք անտեսել այդ հանգամանքը՝ ձեւացնել, որ չգիտեք այդ մասին։
6. Ձեր մտերիմները, ընկերները ուրախ պատմություններ եւ անեկդոտներ պատմո՞ւմ են, թե՞ ոչ։
7. Եթե դուք մասնակցում եք ինչ-որ հավաքույթի, ցանկանո՞ւմ եք երեւալ ամենասրամիտն ու լինել «ուշադրության կենտրոնում»։
8. Եթե վատ տրամադրություն ունեք, ձեզ չի՞ նյարդայնացնում շրջապատի ծիծաղը։
9. Բոլոր ժանրերից առավել կոմեդիա՞ն եք նախընտրում։
10. Ձեզ համարո՞ւմ եք հումորի զգացումով մարդ։
Այժմ գումարեք ձեր դրական («այո») պատասխանները եւ ստացած միավորները համեմատեք թեստի հարցերի քանակի հետ։
– Եթե դուք հավաքել եք 6 եւ ավելի միավոր, ապա դուք հումորի զգացում ունեք եւ դա ձեզ օգնում է նույնիսկ կյանքի ամենադժվար պահերին։
– Եթե հավաքել եք 5 եւ ավելի ցածր միավոր, ապա հումորի զգացումը ձեզնից շատ հեռու է: Դա լավ չէ. չէ՞ որ ժպիտն ու ծիծաղը կայուն առողջության եւ կյանքի հաջողության ցուցիչն ու գրավականն են։ Երբ դրանք բացակայում են՝ անհաղթահարելի են դառնում անգամ ամենաչնչին դժվարություններն ու անախորժությունները։ Այնպես որ՝ ձգտեք փոխել ձեզ եւ ձեր վերաբերմունքը. կյանքի դժվարություններին նայեք նաեւ հումորի տեսանկյունից, չարժե ամեն ինչ չափազանց լուրջ ընդունել եւ անհանգստանալ մանրուքների համար։