Հայաստանի թենիսի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը տեղեկատվություն է տարածել, ըստ որի՝ հանրապետության կանանց հավաքականը մեկնել է Մալթա, որտեղ հանդես է գալու եվրոաֆրիկական երրորդ գոտու որակավորման մրցաշարի կանանց թիմային «Fed Cup» մրցաշարում: Մեր ընտրանու մրցակիցները լինելու են Ֆինլանդիայի, Եգիպտոսի, Ալժիրի, Հունաստանի, Իսլանդիայի, Իռլանդիայի, Լիխտենշտեյնի, Մոլդովայի, Նորվեգիայի եւ Մալթայի հավաքականները:
Մալթայում Հայաստանը ներկայացնելու են Լյուդմիլա Նիկոլյանը, Աննա Մովսիսյանը, Օֆելյա Պողոսյանը եւ Նաիրա Խաչատրյանը: Թիմի ավագը Աննա Գասպարյանն է: