Վանաձորում ավարտվել է սիրողական բռնցքամարտի Հայաստանի մեծահասակների առաջնությունը, որին մասնակցել են մայրաքաղաքի, ինչպես նաեւ հանրապետության յոթ մարզերի 10 բռնցքամարտիկներ:
Տասնմեկ քաշային կարգերում ծավալված պայքարից հետո հանրապետության չեմպիոնի կոչում նվաճել են. 48 կգ քաշային կարգ՝ Հովհաննես Դանիելյան (Երեւան), 51 կգ՝ Արթուր Մովսիսյան (Երեւան), 54 կգ՝ Դերենիկ Գիժլարյան (Էջմիածին), 57 կգ՝ Ազատ Հովհաննիսյան (Մասիս), 60 կգ՝ Արա Պուլուզյան (Էջմիածին), 64 կգ՝ Վոլոդյա Հայրապետյան (Վանաձոր), 69 կգ՝ Սամվել Մաթեւոսյան (Վանաձոր), 75 կգ՝ Անդրանիկ Հակոբյան (Էջմիածին), 81 կգ՝ Մյասնիկ Սարգսյան (Արարատ), 91 կգ՝ Ցոլակ Անանիկյան (Էջմիածին), +91 կգ՝ Հովհաննես Օհանյան (Գյումրի):
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, այս առաջնության արդյունքներով Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ռաֆայել Մեհրաբյանը կազմելու է հավաքականը, որն սկսելու է նախապատրաստվել մայիսի 12-17-ը Չեխիայում կայանալիք միջազգային ներկայացուցչական մրցաշարին: