Լրահոս
Օրվա լրահոսը

Ռասիզմի փոխարեն՝ պայքարեցին իրար դեմ

Ապրիլ 22,2009 00:00

\"\"Երկուշաբթի օրն Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեջադի ելույթը Ժնեւում կայացած ՄԱԿ-ի ռասիզմի դեմ պայքարի կոնֆերանսում, ինչպես եւ սպասվում էր, սկանդալ առաջացրեց: Newsru.

com-ը հիշեցնում է, որ Իրանի նախագահը Իսրայելն անվանեց ամենադաժան եւ ռասիստական ռեժիմ ունեցող երկիր: Այդ հայտարարությունը զայրույթ առաջացրեց մի շարք եվրոպական երկրների պատվիրակների մոտ, որոնք, ի նշան բողոքի, թողեցին նիստերի դահլիճը:

Ամենասուր հակազդեցությունը Ահմադինեջադի ելույթը առաջացրեց, բնականաբար, Իսրայելում: Այդ երկրի նախագահ Շիմոն Պերեսը, ելույթ ունենալով Երուսաղեմում, հայտարարել է, որ Իրանի նախագահի հայտնվելը Ժնեւում՝ խայտառակություն է ողջ մարդկության համար: «Ժնեւում տեղի ունեցող ռասիզմին նվիրված ֆորումն ինքն իրենով մարմնավորում է ռասիզմը: Այդ կոնֆերանսում ելույթ է ունեցել մի մարդ, որը հերքում է Մեծ աղետը (այդպես են հրեաներն անվանում Հոլոքոստը), մի մարդ, որը պահանջում է ոչնչացնել հրեական պետությունը,- հայտարարել է Պերեսը:- Իսրայել պետությունը ոչ միայն հրեաների վահանն է, այլեւ՝ ազդանշան ամբողջ աշխարհի համար: Մենք չենք խնդրել ու չենք խնդրում, որ այլ ժողովուրդներ մեզ պաշտպանեն: Իսրայելը պետք է ինքը հոգա, որպեսզի հրեա ժողովուրդը շարունակի գոյատեւել: Իսրայելը պետք է օրինակ լինի բոլոր հրեաների համար՝ ավանդույթները, հավատքը, նախնիների մասին հիշողությունը պահպանելով»: Իր ելույթը Պերեսն ավարտեց հետեւյալ խոսքերով. «Մենք ուզում ենք լինել արդար ժողովուրդ արդար աշխարհում եւ նա, ով կփորձի մեզ կոտրել, ինքն է կոտրվելու»: Երկուշաբթի օրը Իսրայելը հետ է կանչել Շվեյցարիայում իր դեսպանին, այդպիսով բողոքելով Ահմադինեջադի եւ Շվեյցարիայի նախագահի հանդիպման դեմ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել