Մի քաղաքական գործիչ, որը չէր ցանկացել հրապարակել իր անունը, տեղեկացրել էր, որ երբ իր երեխայի ուսման վարձը մուծելու համար բուհում հարցրել էր, թե որ բանկում պետք է վճարում կատարի, նրան պատասխանել էին՝ «ցանկացած, բացի՝ «Հայէկոնոմբանկից»: Այս մասին գրել էինք թերթի նախորդ համարում: «Առավոտը» փորձեց «Հայէկոնոմբանկից» պարզել՝ ուսման վարձի վճարումներ իրենց բանկում իսկապե՞ս չեն կատարվում: Բանկի վարչության նախագահ Դավիթ Սուքիասյանի ներկայացմամբ. «Մենք ունենք բուհական համակարգից հաճախորդներ, որոնք մեզ մոտ են վճարում ուսման վարձը եւ սպասարկվում են մեր բանկի կողմից: Խնդիրը կարող է կապված լինել այն բանի հետ, որ միգուցե որոշ բուհերի անպատասխանատու աշխատակիցներ, ընդգրկված լինելով այս կամ այն կուսակցության մեջ, քաղաքական հայացքներից ելնելով՝ փորձում են խոչընդոտել, որպեսզի իրենց ուսումնական հաստատություններում սովորող ուսանողները մեզ մոտ վճարումներ չկատարեն»: