ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի 63 նորընտիր արտասահմանյան անդամներ ժամանել են Հայաստան՝ մասնակցելու ՀՀ ԳԱԱ տարեկան ընդհանուր ժողովին:
Երեկ տեղի է ունեցել նրանց առաջին հանդիպումը ՀՀ ԳԱԱ ղեկավարության եւ գործընկերների հետ՝ տեղեկացնում է ԳԱԱ լրատվականը: Ապրիլի 23-ին ՀՀ ԳԱԱ արտասահմանյան անդամները գիտական զեկույցներով հանդես կգան ՀՀ ԳԱԱ-ի բաժանմունքների տարեկան ժողովների ընթացքում, կհանդիպեն Հայաստանի առաջատար բուհերի դասախոսների եւ ուսանողների հետ, դասախոսություններ կկարդան ՀՀ ԳԱԱ-ի ինստիտուտներում, կներկայացնեն իրենց առաջարկությունները՝ ՀՀ ԳԱԱ-ի հետ համագործակցության եւ գիտության զարգացման հնարավոր ուղիների վերաբերյալ: