Ապրիլի լույս 14-ի գիշերը Դեբեդի հովտում օդի ջերմաստիճանը կազմել է -2.5, իսկ հողի մակերեւույթին՝ -5.2 աստիճան: Պտղավանի գյուղապետ Ռաֆիկ Օհանյանը հայտնեց, որ ցրտահարվել է դեղձի ծաղիկների 60-70%-ը: Ծաղիկները ցրտահարությունից սեւացել են, կուչ եկել: Քանի որ ապրիլի 14-ից հետո անընդհատ անձրեւներ են, ուստի դեռեւս հնարավոր չէ ցրտահարության վնասները ճշտել: Միայն արեւային եղանակի դեպքում, երբ ցրտահարված ծաղիկները կթափվեն, կճշտվեն վնասները: Արճիսում, Պտղավանում, Լճկաձորում, Հաղթանակում, Բագրատաշենում ստեղծվել են ցրտահարության վնասները ճշտող տեղական հանձնաժողովներ: Արդեն իսկ ակնհայտ է, որ պատճառված վնասը փոքր չէ: