Լրահոս
Օրվա լրահոսը

2005-ԻՑ ՄՆԱՑԱԾ ԽՆԴԻՐ

Ապրիլ 22,2009 00:00

Ապրիլի 18-ին Մեղրի-Երեւան մայրուղու Կապան-Գորիս հատվածում (միջպետական մայրուղու 243+40 կմ-ում) սողանքի հետեւանքով ճանապարհը անանցանելի էր դարձել՝ սարից հողը եւ քարե մեծ զանգվածները լցվել ու փակել էին ճանապարհը: Սյունիքի մարզպետարանի տրանսպորտի բաժնի պետ Սարիկ Աղաբեկյանի խոսքով, նույն օրը՝ թեեւ դժվարությամբ, բայց հաջողվել է բացել ճանապարհը: Այս օրերին հերթապահություն էր սահմանված, ըստ մեր զրուցակցի, խնդիրը առկա է դեռեւս 2005 թվականից եւ այսօր էլ այդ ճանապարհով երթեւեկելը վտանգավոր է: Կառավարությունը այս տարի 250 միլիոն դրամ է տրամադրել այս վտանգավոր հատվածը շրջանցող այլընտրանքային 1.7 կմ ճանապարհահատված կառուցելու համար: Աղաբեկյանը նշեց, որ այդ աշխատանքները սկսվել են եւ հնարավորինս կարճ ժամկետներում պետք է ավարտվեն՝ անվտանգ ուղեւորափոխադրումներ եւ երթեւեկություն ապահովելու համար:

Ի դեպ, շրջանցիկ ճանապարհը պետք է անցնի սեփականաշնորհված հողամասերով ու այգիներով, եւ կառավարությունը պետք է լուծի նաեւ սեփականատերերին տրվելիք փոխհատուցման հարցը:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել