Լրահոս
Օրվա լրահոսը

Անքնությունից՝ հիվանդացել է

Ապրիլ 22,2009 00:00

Նարեկը 20 տարեկան է, միաժամանակ ե՛ւ սովորում է, ե՛ւ աշխատում: Աշխատել սկսել է 2-րդ կուրսից: Նարեկի պատմելով, աշխատել է գիշերները, ինչի պատճառով այժմ առողջական լուրջ խնդիրներ ունի. «Ցերեկը՝ դաս, գիշերը՝ աշխատանք: Իմ այդ գրաֆիկը շարունակվեց մի քանի տարի»: Շուտով, Նարեկի պատմելով, ընկերները, հետո ընտանիքի անդամները նկատել են վարքագծի փոփոխություն. «Ես դարձել էի դյուրագրգիռ, մտազբաղ, ուժասպառ: Դասերս մղվել էին 2-րդ պլան, սկսել էի ծխել, վիճակս գնալով սրվում էր: Մայրս դիմել էր հոգեբանի, մի քանի անգամ գնացել եմ նրա մոտ, սակայն ի վիճակի չէի հետեւել հոգեբանի խորհուրդներին, կամքի ուժ չէի գտնում մեջս՝ հաղթահարելու ստեղծված վիճակը: Նույնիսկ ընկերուհիս, ում ամենաշատն էի պատմում իմ հիվանդության մասին, չէր ցանկանում լսել եւ, ի վերջո, բաժանվեցինք»:

Մեզ հետ զրույցում հոգեբան Մարտին Վարդանյանն ասաց, որ անքնությունը կարող է բարդ զարգացումներ ունենալ ու մարդուն հասցնել մեկուսացման եւ, որ ամենավտանգավորն է, նա կարող է գիշերը, երբ ուղեղն ակտիվ աշխատանքի մեջ է, չկշռադատված քայլեր անել: Հոգեբանը չկարեւորեց, թե մարդը քանի ժամ պետք է քնի, ըստ նրա, դա անհատական է: Հոգեբանի համոզմամբ, մարդը պետք է հագեցնի իր քնի պահանջմունքը:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել