Լրահոս
Օրվա լրահոսը

Մեր խոշորագույն ներդրողը Ռուսաստանն է

Ապրիլ 22,2009 00:00

Այս տարվա առաջին եռամսյակում, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ, Հայաստանի պետբյուջեի եկամուտները նվազել են 14,6%-ով՝ ընդհանուր առմամբ կազմելով 84 մլրդ 644,9 մլն դրամ: Ըստ Ազգային վիճակագրական ծառայության տվյալների, նշված ժամանակահատվածում հարկային մուտքերից պետբյուջեի եկամուտները կրճատվել են 17,5%-ով: 5,4%-ով կրճատվել է նաեւ պարտադիր սոցիալական վճարումների ծավալը՝ կազմելով մոտ 12 մլրդ 782 մլն դրամ: Աղբյուրի համաձայն, մեր երկրի տնտեսության մեջ ընդհանուր արտասահմանյան ներդրումների ծավալը նախորդ տարի կազմել է $1 մլրդ 934 մլն, որը, 2007-ի համեմատությամբ, ավելի է 43,1%-ով:

Ինչպես եւ նախորդ տարիներին, Հայաստանում կատարած ներդրումների ծավալով խոշորագույնը Ռուսաստանն է, որը նախորդ տարի կատարել է մոտ $714 մլն 509 հազարի ներդրում: Երկրորդ տեղում Արգենտինան է: Այդ երկիրը Հայաստանում նախորդ տարվա ընթացքում կատարել է մոտ $87 մլն 667 հազարի ներդրում:

Նշենք նաեւ, որ արտասահմանյան ներդրումների 15,8%-ը կատարվել է կապի ոլորտում, 47,6%-ը՝ էներգետիկայի, իսկ 13,6%-ը՝ ցամաքային տրանսպորտի ոլորտներում: Նշված ժամանակահատվածում պետբյուջեի դեֆիցիտը կազմել է 265,3 մլն դրամ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել