Լրահոս
Օրվա լրահոսը

Երկաթուղին արդեն նախագծում են

Ապրիլ 22,2009 00:00

\"\"Հայ-իրանական երկաթուղու շինարարության համար Իրանը Հայաստանին կտրամադրի $400 միլիոն: Այս մասին լրագրողներին տեղեկացրել է տրանսպորտի եւ կապի նախարար Գուրգեն Սարգսյանը: Նշենք, որ ճապոնական «Պադեկա» ընկերությունը արդեն սկսել է երկաթուղու կառուցման նախագծային եւ նախահաշվարկային աշխատանքները, որի իրականացման համար $1 միլիոն տրամադրելու է Ասիական զարգացման բանկը: Ակնկալվում է, որ, բացի իրանական կողմից եւ Ասիական զարգացման բանկից, երկաթուղու կառուցմանը կաջակցի նաեւ Համաշխարհային բանկը:

Նախնական հաշվարկներով՝ երկաթգծի կառուցումը կարժենա $1,5-2 միլիարդ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել