Լրահոս
Օրվա լրահոսը

«Բիլայնը» մեղադրում է «ՄՏՍ»-ին

Ապրիլ 22,2009 00:00

«ՎիմպելԿոմ» ընկերությունը երեկ տարածել է հաղորդագրություն, որտեղ նշել է, որ բջջային կապի օպերատոր «ՄՏՍ» ընկերությունը, թյուրիմացության մեջ գցելով բաժանորդներին, հայտարարել է, որ առաջինն է գործարկել Հայաստանում երրորդ սերնդի ցանցը, այլ կերպ ասած՝ 3G-ն: Մինչդեռ, «ՎիմպելԿոմը» հայտարարել է, որ այդ տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը. «2008 թվականի հունիսի 19-ին «ԱրմենՏել» ընկերությունը, որը Հայաստանի տարածքում հանդես է գալիս «Beeline» ապրանքանիշով, հայտարարել էր 3G ցանցը Երեւան քաղաքում փորձնական-առեւտրային շահագործման հանձնելու մասին: Իսկ 2008-ի սեպտեմբերի 26-ին Հայաստանում հայտարարվեց 3G ցանցը առեւտրային շահագործման հանձնելու մասին»: Այդպիսով, ըստ «ՎիմպելԿոմի», նախքան «ՄՏՍ»-ը, «ԱրմենՏելն» արդեն գործարկել էր երրորդ սերնդի առաջին ցանցը Հայաստանում: Նշենք, որ Հայաստանում բջջային կապի օպերատոր «ՎիվաՍել» ընկերությունը պատկանում է ռուսական «ՄՏՍ»-ին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել