Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ՀԱԳՈՒՍՏԸ ՃԱՇԱԿԻ ՀԱՅԵԼԻՆ Է

Ապրիլ 21,2009 00:00

Հաճախ հագուստը շատ բան կարող է ասել մարդու մասին: Օրինակ, թե ինչպիսի հայացքներ, ճաշակ, մտածելակերպ, աշխարհայացք ու պատկերացում ունի տվյալ անձնավորությունը:

Հագուստի ոճաբանությունը սկիզբ է առել անհիշելի ժամանակներից եւ աստիճանաբար զարգացում ապրել: Նորաձեւության մեջ սովորաբար յուրաքանչյուր ոճ ունի իր առանձնահատկություններն ու աքսեսուարները: Հագուստ ընտրելու գործընթացը առաջանում է դեռեւս փոքր տարիքից, չնայած, որ հիմնականում ծնողներն են զբաղվում երեխաների հագուկապով: Հագուստի ոճը, ընտրությունը պայմանավորված է մարդու խառնվածքով: Օրինակ, ավելի ակտիվները ընտրում են ազատ սպորտային ոճը, ընդ որում՝ գույների ընտրությունը եւս կախված է մարդու էությունից: Ըստ ոճաբանների, ովքեր ձգտում են լինել ուշադրության կենտրոնում՝ հիմնականում ընտրում են վառ գույներ, ինչպիսիք են կարմիրը, դեղինն ու ոսկեգույնը, իսկ ովքեր հագուստը այնքան էլ չեն կարեւորում՝ ընտրում են նուրբ, մեղմ գույներ: Կա կարծիք, որ այսօր տղաներն ավելի նորաձեւ են, իսկ աղջիկները հաճախ միջավայրին ոչ համապատասխան են հագնվում: Ըստ ոճաբանների, եթե երիտասարդ աղջիկը երեկոյան զգեստով գնում է դասի, ապա դա չի նշանակում, որ նա նորաձեւ է, ժամանակակից: Սովորաբար մարդիկ նախընտրում են ինքնուրույն ընտրել իրենց հագուստը, բայց գոնե միջոցառումների ժամանակ պետք է օգտվել ոճաբանի խորհուրդներից: Հագուստի ընտրության հարցում իր մեծ դերն ունի շուկան, որ այսօր հաճախորդին առաջարկում է բազմազան տեսականի: Այդ հարցում մարդու դաստիարակությունը, շրջապատը, կրթությունը եւս մեծ նշանակություն ունեն, բայց կա նաեւ ինչ-որ բան, որը գալիս է մարդու ներսից, այսինքն՝ բնատուր է:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել