Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«ՌԵԴ ԲԱՐԻ» ՏԱՐՕՐԻՆԱԿ ԿԱՆՈՆՆԵՐԸ

Ապրիլ 21,2009 00:00

\"\"

Օրերս ընկերներով այցելեցինք «Մորգան» դարձած «Նաիրի» կինոթատրոնի դիմաց գտնվող օտարահունչ անունով «Ռեդ բար»՝ լիցքաթափվելու… Նախապես հայտարարված էր, թե այդ օրը «լատինո փարթի» է կայանալու, սակայն երկար ձգձգվելուց հետո սկսվեց ոչ թե «լատինո», այլ «ռետրո փարթին»… Մինչ այդ՝ մատուցողուհին 5 րոպեն մեկ վստահեցնում էր, որ միջոցառումը ուր-որ է կսկսվի: Ճաշացանկ պահանջեցինք ու պարզվեց, որ այնտեղ նշված խմիչքների մեծամասնությունը (համեմատաբար ցածր գին ունեցողները) այդ օրվա համար չեն, ցանկացողներն էլ պետք է միայն «Հեյնիկեն» գարեջուր խմեն: «Լավ, դուք այսօրվա մենյու ունե՞ք»,- հարցրեց ընկերներիցս մեկը: «Մենյուն ե՛ս եմ, ասեք՝ ինչ եք ուզում, կբերեմ»,- ասաց մատուցողուհին, որին, եթե չեմ սխալվում՝ Նունե էին կանչում (անուն-ազգանունով կրծքանշան չուներ): Նունեն պարզաբանեց, որ «փարթիների» ժամանակ ուրիշ կանոններ են գործում, ինչը գուցե թե նորմալ է, եթե քաղաքակիրթ սպասարկում է իրականացվում: Իհարկե, հաճելի կլիներ, եթե նման դեպքերում, օրինակ՝ օրվա խորհրդին հարիր գեղեցիկ կոկտեյլներ մատուցվեին ու ընդհանրապես ներկայացվեր այդ օրվա համար նախատեսված բացառիկ ինքնատիպ ճաշացանկ: Մատուցողուհին փակագծերը բացելով հայտնեց, որ սուրճ պատվիրող հաճախորդներին ինքը հրաժարվում է սպասարկել, որովհետեւ նախօրոք չգիտի, թե ով է իրենց բար այցելել. «Մեկ-մեկ գալիս ընդամենը երկու կոֆե են վերցնում ու նստում մինչեւ վերջ, դրա փոխարեն մի ուրիշը կարող ա վիսկի պատվիրի ու էլի լիքը բան՝ մի 25000 դրամի…»: Նա հավելեց նաեւ, որ այդ «օրենքը» չի տարածվում իրենց մշտական այցելուների վրա. «Որովհետեւ կարող ա ինքը սկզբում կոֆե ուզի, հետո ավելի ուշ՝ ահագին բան»: Երեկոն չփչացնելու համար ընդունեցինք բարի տարօրինակ կանոնները, համ էլ հետաքրքիր «փարթի» էին խոստացել: Բայց այն առանձնապես գրավիչ չէր. ընդամենը մի քանի անհաջող մտածված խաղ՝ ներկաների հետ, որոնցից «ամենաստացվածը» «աղջիկ փախցնոցին» էր…

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել