Լրահոս
Օրվա լրահոսը

«Ես մի զարկն եմ քո բազկի»

Ապրիլ 21,2009 00:00

\"\"Աբովյան քաղաքի մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնի դահլիճում անցկացվեցին բազկամարտի Հայաստանի պատանիների (մինչեւ 18 տարեկաններ) եւ մեծահասակների առաջնությունները, որտեղ բացի տեղի եւ Երեւանի ներկայացուցիչներից, իրենց բազկի ուժը ցուցադրեցին հանրապետության գրեթե բոլոր մարզերի շուրջ 150 ներկայացուցիչներ: Նրանց մեջ քիչ չէին այնպիսիք, որոնք արդեն հասցրել են մասնակցել աշխարհի ու Եվրոպայի չեմպիոնատներին ու դառնալ չեմպիոններ ու մրցանակակիրներ:

Մեծահասակների մրցապայքարում ծավալված դիտարժան, հայ մարզասերի աչքին առայժմ ինչ-որ չափով անսովոր պայքարում, որտեղ ըստ քաշային կարգերի մրցակցությունն ընթանում է աջ եւ ձախ ձեռքերով, հաղթող դարձան.

Աջ ձեռք՝ 60 կգ՝ Արման Փիրոյան, 70 կգ՝ Վլադիմիր Մնացականյան, 80 կգ՝ Վրեժ Սեդրակյան, 90 կգ՝ Կարեն Ղույումչյան, 100 կգ՝ Դավիթ Բոյախչյան, +100 կգ՝ Ջանիբեկ Ղազարյան,

Ձախ ձեռք, նույն քաշային կարգեր (ըստ հերթականության)՝ Արման Փիրոյան, Վլադիմիր Մնացականյան, Վրեժ Սեդրակյան, Կարեն Ղույումչյան, Արմեն Չապուխյան, Տիգրան Մնացականյան:

Մարզաձեւի հանրապետական ֆեդերացիայի նախագահ Արսեն Գաբրիելյանը մրցումների ավարտին մեզ տեղեկացրեց, որ այս առաջնություններն ի հայտ բերեցին մեր լավագույն մարզիկներին, որոնք կաշխատեն Հայաստանի բազկամարտիկների հիմնած բարի ավանդույթները շարունակել հունիսի 1-6-ը Սոֆիայում կայանալիք Եվրոպայի, այնուհետեւ՝ աշխարհի առաջնություններում, որը կանցկացվի սեպտեմբերի սկզբներին՝ Վենետիկում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել