Լրահոս
Օրվա լրահոսը

Հակոբյանի առաջին հաղթանակը

Ապրիլ 21,2009 00:00

Նալչիկում ընթացող շախմատի ՖԻԴԵ-ի «Grand Prix» չորրորդ մրցաշարում երեկ առաջին հանգստյան օրն էր:

Հինգերորդ տուրում Լեւոն Արոնյանը սեւերով ոչ-ոքի է խաղացել ռուսաստանցի Եվգենի Ալեքսեեւի հետ եւ 3,0 միավորով բաժանում է 3-5-րդ տեղերը: Նա մրցաշարի միանձնյա առաջատարին՝ Ալեքսանդր Գրիշչուկին զիջում է ընդամենը կես միավորով: Նալչիկում առաջին հաղթանակը տոնեց մեր հանրապետության երկրորդ ներկայացուցիչը՝ Վլադիմիր Հակոբյանը: Նա առավելության հասավ ամերիկացի Գատա Կամսկու նկատմամբ եւ ձերբազատվեց մրցաշարային աղյուսակի ետնապահի տհաճ «պաշտոնից»:

Այսօր կայանալու է վեցերորդ տուրը, որում Արոնյանի մրցակիցը Վասիլի Իվանչուկն է, իսկ Վլադիմիրինը՝ Սերգեյ Կարյակինը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել