Երեկ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը ճանաչողական այցով մեկնեց Վանաձոր՝ ծանոթանալու ֆուտբոլի քաղաքային ստադիոնի ենթակառուցվածքային առկա խնդիրներին:
Այցի ընթացքում ՀՖՖ նախագահն ուսումնասիրեց քաղաքային ստադիոնն ու շրջակա տարածքը, ինչի արդյունքում որոշվեց հնարավորինս ամենակարճ ժամկետներում սկսել ենթակառուցվածքների, հարակից տարածքում գտնվող բնական խոտածածկով դաշտի հիմնանորոգումը, ինչպես նաեւ քաղաքային մարզադաշտին կից կառուցել արհեստական խոտածածկով նոր խաղադաշտ:
Ռուբեն Հայրապետյանի՝ Վանաձոր այցելության մանրամասները՝ «Առավոտի» վաղվա համարում: