2007 թվականի մարտի 1-ին ծննդաբերած կանայք Օրյոլի մարզի Մցենսկ քաղաքի դատարանի որոշմամբ փոխանակել են իրենց որդիներին: Ըստ դատարանի՝ գենետիկ փորձաքննությունը ցույց է տվել, որ երեխաներին շփոթել են ծննդատանը, հաղորդում է newsru.com-ը: Արդյունքում Աննա Անդրոսովան դաստիարակում էր չեչեն տղայի, որի անունը դրել էր Նիկիտա, իսկ ծննդաբերությունից հետո Չեչնիա վերադարձած Զարեմա Թայսունովան մեծացնում էր ռուս տղայի, Ալդան անունով: Ծննդաբերությունից հետո մայրերն իրենց տղաներին չեն տեսել, իսկ հետո նրանց չի զարմացրել, որ ռուսական ընտանիքում ծնվել է սեւ մազերով եւ թուխ աչքերով մի տղա, իսկ չեչենների մոտ՝ շեկ եւ կապուտաչյա: Սխալը հայտնաբերել է ռուս կինը, որն այս տարվա օգոստոսին իր տանը գտել էր «Զարեմա Թայսունովա» գրությամբ ծննդատան թեւկապը: Սակայն, դատարանի որոշումից հետո, 2 կինն էլ ասացին, որ իրենց համար դժվար է բաժանվել երեխաներից: Նրանց համար նոր փաստաթղթեր չեն հանելու, պարզապես Նիկիտան կդառա Ալդան, իսկ Ալդանը՝ Նիկիտա: Սխալ թույլ տված բուժքույրն ազատված է աշխատանքից: Աննա Անդրոսովան դիմել է դատարան՝ բարոյական վնասը փոխհատուցելու համար, եւ այժմ հիվանդանոցը նրան պարտավոր է վճարել 150 հազար ռուբլի: